-
16.05.2014|
14:47
Ըստ orer.eu կայքի՝ «Գրքերի աշխարհ Պրահա»-ն արդեն 20-րդ տարին է անցկացվում Չեխիայի մայրաքաղաքում։ Ամեն տարի այս միջազգային ցուցահանդեսին մասնակցում են ոչ միայն չեխական տարբեր հրատարակչություններ, այլև արտասահմանյան երկրների գրահրատարակչական ընկերություններ կամ նախարարություններ։
-
16.05.2014|
14:27
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լեյդուլվ Ատլե Նամտվեդտին (նստավայրը՝ Մոսկվա):
-
16.05.2014|
13:55
Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հավատում է, որ ՀՀ-ի` ՄՄ մտնելու որոշումը կայացվել է խոր վերլուծության արդյունքում: Այս մասին հայտարարել է դեսպանն ինքը` այսօր կայացած ասուլիսում:
-
16.05.2014|
12:59
Մայիսի 17-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը (ԳԱԿ) համաշխարհային թանգարանային համայնքի հետ տոնելու է «Թանգարանային գիշերը»` անվճար բացելով իր բոլոր ցուցասրահները`առավոտյան ժամը 10:00-ից մինչև 24:00:
-
16.05.2014|
11:50
Մայիսի 17-ին (ժամը` 10:00-24:00) և մայիսի 18-ին (ժամը` 10:00-18:00) «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառման տասնամյակի առիթով, հայաստանյան թանգարանների մուտքը այցելուների համար կլինի անվճար։
-
16.05.2014|
10:45
Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Նոր Հաճն, Եղվարդ, Չարենցավան քաղաքներում ապրիլ-հունիս ամիսներին անցկացվում է «Համագործակցություն հանուն ծխից զատ միջավայրի» խորագրով ծրագիրը:
-
16.05.2014|
10:40
ՀՀ կառավարության որոշմամբ Տավուշի նոր մարզպետ նշանակվեց Հովիկ Աբովյանը: Մինչ այդ նա աշխատում էր Մաքսային ծառայության Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ:
-
16.05.2014|
10:38
Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են լինել Քարվաճառում և Լաչինում՝ թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը:
-
16.05.2014|
00:41
Մեր տեղեկություններով` ամբողջովին յուր տարերքի մեջ հայտնված կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը երբեմն-երբեմն չի երկնչում դրսի հյուրերի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մոտ ասելուց, որ ինքն այսպես է կարծում, սակայն վարչապետը` Հովիկ Աբրահամյանը, այսպես:
-
15.05.2014|
17:32
Վաղը, ժամը 13: 00-ին Երևանի պետական լեզվաբանական համալսարանի մասնաշենքում տեղի կունենա ականավոր հետախույզ, Խորհրդային Միության հերոս, նույն համալսարանի շրջանավարտ Գևորգ Վարդանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը: